2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վրացական անձնագիրը Henley & Partners խորհրդատվական ընկերության ինդեքսում զբաղեցրել է 44-րդ տեղը։
Ցուցանիշը դասակարգում է 199 երկրների անձնագրերը՝ առանց վիզայի ուղղությունների քանակով, որոնք հասանելի են դրանց սեփականատերերին այցելությունների համար։ Վարկանիշը հիմնված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների վրա։
Վրացական անձնագիրը հունվարի վարկանիշի համեմատ ինդեքսով բարձրացել է վեց հորիզոնականով։ Այն ժամանակ զբաղեցնում էր 50-րդ հորիզոնականը։
Վրաստանը Մոլդովայի հետ կիսում է 44-րդ տեղը։ Նույն վարկանիշում Հայաստանի հանրապետությունը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։
Վարկանիշում Վրաստանի հարևաններն են Ռուսաստանը և Թուրքիան (45-րդ տեղ), ինչպես նաև Ալբանիան և Բոսնիա և Հերցեգովինան (43-րդ տեղ):