Վրաստան․ երկու ամսում 905 ՃՏՊ

2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի տարածքում  արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 905 պատահար: 

Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 32 ամիսների ընթացքում տեղի ունեցած պատահարների արդյունքում 84 մարդ է մահացել,  1277-ը՝ վիրավորվել:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մի մասը հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքեր են, որոնց հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ 265-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

 

Թողնել պատասխան