Սվանեթիում անհետ կորած քաղաքացիները հայտնաբերվել են

Սվանեթիում հուլիսի 21-ից հետո անհայտ կորած համարվող Գոգիտա Փարջիանին և Գիորգի Գվիչիանին հայտնաբերվել են։ Radiotavisupleba.ge-ին տեղեկությունը հաստատել է անհայտ կորածներից մեկի հորեղբոր որդին՝ նշելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 26-ի առավոտից որոնողական աշխատանքներին ներգրավվել էր սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին Թբիլիսիի, Իմերեթիի և Մեստիայի լեռնափրկարարական ուժերը և փրկարար անօդաչու սարքերը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ երկու քաղաքացիների կորստի մասին կանչ է ուղարկվել հուլիսի 24-ին։