Իվանիշվիլին լավագույն նախագահը կարող է լինել․ նախարար

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին հայտնի չէ, թե ով է լինելու իշխող թիմի նախագահի թեկնածուն:

Նրա կարծիքով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի պատմության լավագույն նախագահը կարող է լինել։

«Եթե պարոն Իվանիշվիլին որոշի լինել նախագահի թեկնածու, վստահ եմ, որ նա կլինի Վրաստանի պատմության լավագույն նախագահը»,- ասել է Բրեգաձեն։

Նշենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանից 45 օր անց։ Սա առաջին դեպքը կլինի, երբ նախագահը կընտրվի ոչ թե ժողովրդի ուղիղ ընտրական իրավունքով, այլ ընտրական հանձնաժողովի կողմից։

Ընտրական հանձնաժողովը կներառի 300 անդամ (ներառյալ Վրաստանի խորհրդարանի, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական բոլոր մարմինները):