Երկու անձի սպանության գործով 32-ամյա տղամարդ է որոնվում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) երկու անձի սպանության գործով որոնում է 32-ամյա տղամարդու։ Թելավիի մունիցիպալիտետի Լալիսկղուրա գյուղում հուլիսի 24-ի ուշ գիշերին սպանվել է երկու տղամարդ՝ 29-ամյա Արչիլ Գածիրիձեն և 52-ամյա Կախաբեր Զաթիաշվիլին։

Գյուղացներից մեկը պատմել է, որ երեք կրակոց է հնչել: Սպանվածներից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։ Բնակիչների համար միջադեպի պատճառն անահայտ է: Գիտեն միայն, որ դեպքը տեղի է ունեցել առևտրի օբյեկտի մոտ, որտեղ սպանության մեջ մեղադրվողը փոքր բիզնես ունի և գարեջուր է վաճառում, նա սպանվածների համագյուղացին է։

Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վիրավոր 52-ամյա Կախաբեր Զաթիաշվիլիին շտապ բուժօգնության խումբը տեղափոխել է Թելավիի կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։

29-ամյա Գածիրիձեի կինը ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է, որ սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը իրենց որդու կնքահայրն է։ Գածիրիձեն Լալիսկղուրայում Թելավիի քաղաքապետի ներկայացուցչի եղբայրն է։

ՆԳՆ-ն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով (հոդված 109) և ապօրինի կերպով հրազեն գնել-պահելը (236 հոդված)։