Վրաստանի Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) լրագրող Լադո Մենաբդեն ու օպերատոր Մանուչար Մժավանաձեն հարձակման են ենթարկվել։
Ըստ ՀԸ-ի՝ Մենաբդեին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը։ Մենաբդեի խոսքով, հարձակմանը մասնակցել է չորս մարդ։
Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154 հոդվածի առաջին մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելը)։ Լրագրողները հարացաքննվել են:
«Մթավարի արխին» բոլոր պատկան մարմիններին կոչ է անում անհապաղ հետաքննել Գուրիայի մասնաճյուղի լրագրողների վրա հարձակման փաստը և պատասխանատվության ենթարկել մեղավորներից յուրաքանչյուրին։ Հեռուստաալիքի տվյալներով, հարձակման պահին Մենաբդեն ու Մժավանաձեն մասնագիտական գործունեությամբ են զբաղվելիս եղել: