Օգոստոսի 22-ից 25-ը ներառյալ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում կանցկացվի One Caucasus երաժշտական փառատոնը:
Այս տարի անցկացվելու է հոբելյանկան 10-րդ փառատոնը:
«Վայելեք երաժշտությունը, արվեստը և մշակութային տարատեսակ ակտիվությունները գեղեցիկ Ծերաքվիում»,- ասված է One Caucasus-ի տարածած ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Մառնեուլիում անցկացվում է One Caucasus փառատոնը, որը մունիցիպալիտետի նախաձեռնած միակ միջազգային փառատոնն է։ Փառատոնի նպատակն է բնակչությանն առավել ընդունելի դարձնել, որ խաղաղությունն իրագործելի է, և որ դա կարելի է անել երաժշտական համատեղ կատարման միջոցով։