2012 թվականից ի վեր Ֆրանսիան 945 միլիոն եվրոյի չափով բյուջետային ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին։
Տեղեկանում ենք Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրապարակած տվյալներից։
Ըստ դիվանագիտական գերատեսչության.
- 415 մլն եվրո ներդրվել է էներգետիկայում,
- 201 մլն եվրո ներդրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում,
- 185 մլն եվրո ներդրվել է մասնավոր հատվածում,
- 96 մլն եվրո ներդրվել է խմելու ջուր և ջրամատակարարման ոլորտում,
- 49 մլն եվրո ներդևվել է ոռոգման համակարգում։