Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի ընտրության մրցույթում «թերություններ է» տեսնում։ Այդ մասին նա խոսել է «Վրացական երազանք» կուսակցությունում հրավիրված ճեպազրույցում։
Կոբախիձեն չի հստակեցրել, թե ինչ թերություններ է նկատել։
«Այն տեղեկատվությունը, որը տարածվել է, և ինչ ես եմ իմացել` կան բազմաթիվ խախտումներ։ Ուստի, տրամաբանական է, որ պահանջ ունեցող կոնկրետ անձը պետք է հենց ինքը առաջադրվեր Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ՝ հայց ներկայացնելու համար։ Մնացածը իրավական հարց է»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը նշել է, որ Արդարադատության բարձրագույն խորհրդում մեկ անձի նշանակումը նախագահի սահմանադրական բացառիկ լիազորությունն է։
Հիշեցնենք. հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել է Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ նշանակելու մասին Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը։ Այդ վճռի շարժառիթը մրցույթի մասնակիցներից մեկի՝ Մանուչար Կակոչաշվիլիի հայցն է։