Էրգնեթիի հանդիպմանը «սահմանազատման» հարցեր են քննարկվել

Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում Էրգնեթիում տեղի ունեցած 120-րդ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում վրացական կողմը բարձրաձայնել է երկու հիմնական խնդիր՝ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում ապօրինի պահվող Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը և «սահմանազատման» դեպքերը: Քննարկվել է նաև տարածքում ազատ տեղաշարժը։

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն լրագրողներին հայտնել է, որ ապօրինի ութ ձեռբակալվածներից երեքը դեռ սպասում են դատարանի վճռին:

Վրացական կողմը բարձրացրել է նաև դատապարտյալների հարցը, որոնց թվում է Ռամազ Բեգելուրին։ Շեշտվել է նրա առողջական վիճակը, ինչի վերաբերյալ Հվ. Օսիայի մասնակիցները հայտնել են, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և ընդունում է նշանակված դեղամիջոցը։

Մեկ այլ խնդիր, որը պահանջում է լուծել Վրաստանի կենտրոնական իշխանությունը, վերաբերում է օկուպացված տարածքում բնիկ բնակչության ազատ տեղաշարժին։ Իրակլի Անթաձեի խոսքով՝ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան շարժվելու ամբողջ ամսվա ընթացքում այլ ոչ թե 10-11 օրով, և դա չպետք է վերաբերվի միայն Ախալգորիի, այլև Հվ. Օսիայի շրջանի բնակչությանը։

ՊԱԾ-ի ներկայացուցիչը նշել է` այս փուլում համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։

Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։