Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (USAID) իրականացնում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում:
Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսում Վրաստանին նվիրված լսումների ժամանակ ասել է USAID-ի ղեկավարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից վրացական ժողովրդավարության աջակցության ճանապարհին Վրաստանի «տպավորիչ ձեռքբերումները» հիմնված են եղել անհատական և հանրային ազատությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման ընդհանուր տեսլականի, ընդհանուր արժեքների վրա, որոնք ներառել են ուժեղ, ակտիվ և աշխույժ քաղաքացիական հասարակությունը` կառավարության հետ երկխոսության մեջ:
«Ես երկու տասնամյակ Վրաստան եմ այցելել, սա այն Վրաստանն է, որը մենք գիտեինք մինչ այժմ։ Մենք կցանկանայինք տեսնել մի Վրաստան, որը հավատարիմ կլինի այս արժեքներին և կհասկանա այս տեսլականը»,- ասել է Սոկոլովսկին։
Ի դեպ, 2024 թվականի մայիսի 14-ին, չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին և միջազգային գործընկերների հորդորին` չընդունել օրեքը, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը»։