Վրաստանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունը միացել է «Լելոյի», «Անա Դոլիձեն ժողովրդի համար» և «Ազատության հրապարակ» կուսակցությունների կոալիցիային: Նրանք միավորվում են 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Ընդդիմադիր կուսակցության՝ «Լելոյի» հիմնադիր Մամուկա Խարաձեին ֆեյսբուքյան իր էջում «Քաղաքացիների» ղեկավար Ալեկո Էլիսաշվիլիի հետ «Ուժեղ Վրաստանի համար» վերտառությամբ լուսանկար է հրապարակել:
Էլիսաշվիլիի կուսակցությունում ասել են, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի համատեղ պարտության» շուրջ բանակցություններն ակտիվ փուլում են։
Ի դեպ, հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ «Լելո» կուսակցությունը, «Անա Դոլիձեն ժողովրդի համար» և «Ազատության հրապարակ» շարժումը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով։
«Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն միջոցառմանը վստահեցրել էր, որ մոտ ապագայում կոալիցիային կմիանան «շատ հետաքրքիր մարդիկ ու քաղաքական խմբեր»։