Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել է Կախա Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի (ԱԲԽ) ոչ դատավոր անդամ նշանակելու մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը։ Այդ վճիռը հիմնված է մրցույթի մասնակիցներից մեկի՝ Մանուչար Կակոչաշվիլիի հայցի վրա։
Վրաստանի դատական կլանը խախտել է իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը և յուրացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Սահմանադրությամբ հաստատված լիազորությունները. ընդդիմադիր կոալիցիա
Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովի նախագահ Գուրո Իմնաձեի կարծիքով` դատարանը կոպտորեն խախտել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Սահմանադրությամբ տրված լիազորությունները՝ կասեցնելով Կախա Ծիքարիշվիլիի նշանակման վերաբերյալ հրամանագրի գործողությունը։
Վրաստանում և Մոլդովայում կայանալիք ընտրությունների հարցով ամերիկյան քաղաքականության վերաբերյալ լսումներ կանցկացվեն ԱՄՆ Կոնգրեսում։
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Ռուսաստանը բազմիցս ուղղակիորեն միջամտել է այլ երկրների ընտրություններին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկրի ապագան պետք է որոշի միմիայն վրաց ժողովուրդը։
Ռուսաստանը կօգնի Վրաստանի իշխանություններին հեղաշրջումը կանխելու հարցում, եթե Թբիլիսին օգնություն խնդրի Մոսկվայից, հայտարարել է ՌԴ խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։
2024 թվականի մայիսի 16-ից (հուլիսի 22-ի դրությամբ) գրանցվել է անօրինական «սահմանազատման» ութ դեպք։
Հուլիսի 24-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ բուժառուները քիմիաթերապիայի համար անհրաժեշտ դեղամիջոցները կստանան կլինիկաներում։
Վրաստանում վարկառուների 9,7 տոկոսը չի կարողանում վճարել վարկերը։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգիի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը միայնակ կմասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին։
2025 թվականին ազգային փոքրամասնությունները հատուկ ուսուցչի և համակցված (հիմնականում վերաբերում է տարրական դասարանների դասվարներին, որոնք դասավանդում են մի քանի առարկա) քննությունները կհանձնեն հայերեն և ադրբեջաներեն։
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Ասպինձայի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում բրուցելոզի դեպքեր են հայտնաբերվել:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած համաներդրումային հիմնադրամը վաճառել է «Մտկվարի ՀԷԿ»-ը։
Վրաստանյան իշխանամետ «Ռուսթավի 2», «Իմեդի» և POS TV հեռուստաալիքները հայտնել են, որ պարզել են, թե ինչ գործով է Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) վերջին օրերին հարցաքննության կանչում Ուկրաինայում կռվող վրացիներին։