Այսօր՝ հուլիսի 23-ին, Վրաստանում և Մոլդովայում կայանալիք ընտրությունների հարցով ամերիկյան քաղաքականության վերաբերյալ լսումներ կանցկացվեն ԱՄՆ Կոնգրեսում։
Լսումները հրավիրել է Կոնգրեսի արտաքին գործերի եվրոպական հանձնաժողովը, որը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով ժամը 22:00-ին։
Լսումների ընթացքում բանախոսները լինելու են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Քրիստափոր Սմիթը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։