«Միջքաղաքային միկրոավտոբուսների վարորդների 93%-ը օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ օրենք է խախտում»,- այս մասին հայտարարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի փորձագետ Գիորգի Բաբունաշվիլին:
Վերջինիս հայտարարության համաձայն` 2 շաբաթվա ինտենսիվ դիտարկումները ցույց են տվել, որ միկորավտոբուսների վարորդների 93%-ը երթևեկության ժամանակ խոսում է հեռախոսով, հաղորդագրություններ է ուղարկում՝ հատելով առանցքային գծերը, ագրեսիվ մանևրում:
Հետազոտության հեղինակը միջքաղաքային տրանսպորտային միջոցների մասին օրենսդրությունը բարելավելու առաջարկությամբ դիմել է Վրաստանի էկոնոմիկայի, Ներքին գործերի նախարարություններին ու խորհրդարանին:
«Միջքաղաքային երթուղով աշխատող միկրոավտոբուների վարորդները օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ խախտում են երթևեկության կանոնները: Միկրոավտոբուսներում առկա է նաև ենթակառուցվածքների խնդիր․ Լրացուցիչ տեղադրված նստարանները վտանգ են ներկայացնում ուղևորների համար, իսկ ուղևորները հաճախ կանգնած են լինում»,- հայտարարել է Գիորգի Բաբունաշվիլին: