Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսել։
Նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը քննարկման առիթ դարձավ նաև Վրաստանի իշխանական և ընդդիմադիր ճամբարում:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC-Վրաստան) հրապարակել է «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը, ըստ որի՝ հարցվածները երեք հիմնական խնդիրներ են համարում գործազրկությունը, աղքատությունը և քաղաքական անկայունությունը։
Ըստ «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտության` Վրաստանի քաղաքացիների 69%-ը Ռուսաստանին համարում է իր երկրի գլխավոր թշնամին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է նախագահ Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած «գործակալների օրենքին» առնչվող հայցին։ Նրա գնահատմամբ՝ հայցն անհեռանկարային է:
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացնելու Սահմանադրական դատարան իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «գործակալների մասին» օրենքի դեմ։
2024 թվականի 6 ամսվա ընթացքում առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար սահմանված տուգանքները կազմել են 1 մլն 735 հազար 471 լարի, ինչը 394,8 հազար լարիով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վրացական ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գրիգոլ Գեգելիայի խոսքով, հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունների շուրջ բանակցություններ են ընթանում քաղաքական գործիչների ու կուսակցությունների, այդ թվում՝ անկախ պատգամավորների հետ։
Ընտրությունների խնդիրների շուրջ աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի գերագույն, վերաքննիչ, քաղաքային և շրջանային դատարանների վարչական գործերը քննող դատավորների հետ։
Ավտոմեքենաների արձակած անհարկի աղմուկի դեպքում վարորդները կտուգանվեն 100 լարիի չափով։
Վրաստանի կառավարությունը շատ հեռուն է գնացել, և այդ պատճառով ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագիրը, ի տարբերություն նախորդ տարիների, այլևս չի վերահաստատում այն խոստումը, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, ասել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի բնակիչ, ուսանող Դիանա Կվեկվեսկիրին Ռուսաստանի Սոչի քաղաքի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ծայրահեղական խորհրդանիշ ցուցադրելու համար. նա սոցիալական ցանցում ԼԳԲՏ դրոշով գրառում է հրապարակել։