Վրացական ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գրիգոլ Գեգելիայի խոսքով, հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունների շուրջ բանակցություններ են ընթանում քաղաքական գործիչների ու կուսակցությունների, այդ թվում՝ անկախ պատգամավորների հետ։
Գեգելիան չի հստակեցրել պատգամավորների ինքնությունը, սակայն նշել է, որ կուսակցությունը խորհրդակցություններ է անցկացնում արևմտամետ ընդդիմության լայն շրջանակի հետ։
«Բանակցություններ են ընթանում մի քանի քաղաքական կառույցների, այդ թվում ՝ անկախ պատգամավորների, ինչպես նաև քաղաքական գործիչների հետ»,- ասել է Գեգելիան:
Հավելենք, որ Գեգելիայի պարզաբանմամբ՝ շատ շուտով հանրությունը կիմանա, թե ովքեր են միանալու քաղաքական հարթակին։
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում արևմտամետ ընդդիմության լայն շրջանակի հետ։ Շարունակում ենք զարգանալ ու ընդլայնվել, և շուտով հասարակությանը շատ հետաքրքիր հարթակ կառաջարկենք», — ասել է Գեգելիան։