Երեկվա օրը համառոտ. հուլիսի 19

Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը, որով նա պահանջում է չեղարկել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («գործակալների օրենք»-հեղ.)։

Աշխարհի առաջատար ավիաընկերությունները՝ American Airlines-ը, Delta Airlines-ը, United Airlines-ը, Lufthansa-ն և այլք աշխատում են ընդհատումներով՝ ծրագրային խափանումների պատճառով:

Հուլիսի 18-ին կայացել է Լոնդոնի քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Լոնդոնում հանդիպումներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոսեֆ Բորելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական ուղերձ է հղել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ երկրորդ անգամ հնգամյա ժամկետով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։

Այս տարի Վրաստանում ցորենի բերքատվությունը կհասնի առավելագույն ցուցանիշի։

Վրաստանի որոշ ուսուցիչների նախաձեռնող խումբն աշխատավարձի բարձրացման նոր բանաձևի խնդրով դիմել է վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

Ադրբեջանական azel.tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ափգան Սադիգովին չեն թույլատրել լքել Վրաստանը: