«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ապօրինի կերպով քաղաքացիներից գումարը շորթած անձը ձերբակալվել է, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը «Ֆեյսբուք» հարթակում կեղծ էջեր է ստեղծել՝ օգտագործելով կոնկրետ քաղաքացիների անուն-ազգանուններ ու լուսանկարներ։ Այդ էջերով նա կապ է հաստատել տարբեր քաղաքացիների հետ՝ շահելով նրանց վստահությունը, պարտքով գումար է խնդրել։ Մեղադրյալին հաջողվել է նշված հանցավոր սխեմայով ապօրինաբար մի քանի քաղաքացիներից գումար ստանալ»,- ասված է ՆԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով։
Հանցագործության համար նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում։