Հուլիսի 18-ին կայացել է Լոնդոնի քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
ԳագաթնաԺողովին ԵՄ 27 երկրների ղեկավարները և եվրոպական երկրների բարձրագույն ներկայացուցիչները քննարկել են եվրոպական անվտանգության հարցեր, ևս մեկ անգամ հայտնել իրենց վճռական աջակցությունն Ուկրաինային։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ Վրաստանը միացել է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի հռչակագրին, որն ընդունել են Բլենհայմի պալատում հավաքված առաջնորդները։
Փաստաթուղթը ներառում է կարևոր ուղղություններ՝ կապված եվրոպական անվտանգության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և հաղորդակցության հետ։ Հռչակագիրը նաև արտացոլում է Ֆրանսիայի և Մոլդովայի առաջարկը՝ ստեղծելու եվրոպական քաղաքական դաշինքի ցանց՝ ընդդեմ «օտարերկրյա միջամտության և ապատեղեկատվական մանիպուլյացիայի»։
Համաձայն հռչակագրի՝ արտաքին միջամտությունը և տեղեկատվության շահարկումը ռազմավարական մարտահրավերներ են Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկրների համար, որ խոչնդոտում են ժողովրդավարական ընթացակարգերին, այդ իսկ պատճառով հարկավոր է ավելի արագ ու օպերատիվ համագործակցություն։
Գագաթնաժողովի հռչակագիրը ներառում է նաև Վրաստանի կառավարության առաջարկը՝ ամրապնդել տարածաշրջանային կապերը Սև և Կասպից ծովերի միջև, որոնցում ներառված են Եվրոպական քաղաքական համայնքի Հյուսիսային և Բալթիկ ծովերի տարածաշրջանների երկրները: Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան «տեխնիկական երկխոսություններ» կանցկացնեն տարածաշրջանային էներգետիկ հարաբերություններին աջակցելու համար։
Երկխոսության հիմնական միջոցը կլինի մասնակից երկրների փորձի, ռեսուրսների, գիտելիքի գործնական փոխանակումը և տարածաշրջանային էներգետիկ կապերի և մաքուր էներգիայի արտադրության հետ կապված հիմնախնդիրների լուծումը։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի առաջարկն ընդգծում է երկրի առանձնահատուկ նշանակությունը էներգետիկ կապի և տարանցման գործում։