Վարչապետը շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական ուղերձ է հղել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ երկրորդ անգամ հնգամյա ժամկետով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։

Կոբախիձեն իր շնորհավորական ուղերձում կարևորել է Վրաստան-ԵՄ համագործակցության շարունակումը։

Նա X սոցիալական ցանցի պաշտոնական էջում գրել է․ «Շնորհավորում եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը և Վրաստանի եվրաինտեգրման ամրապնդմանը»:

Նշենք, որ Եվոախորհրդարանում անցկացված գաղտնի քվեարկության ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրվել է 401 կողմ, 284 դեմ ձայներով։

Նրան անհրաժեշտ էր ավելի քան 360 քվե՝ 720 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար: