Վրաստանում բիզնեսի և ներդրումային պայմաններն առողջ են, սակայն, այնուամենայնիվ, մշտապես առկա է անվստահությունը դատական ոլորտի կարողությունների նկատմամբ. Պետդեպ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի բացման լիագումար նիստին։
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն աջակցել է գլխավոր դատախազի պաշտոնում Գիորգի Գաբիտաշվիլիի նշանակմանը:
Վրաստանի նորընտիր գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին հայտնել է, որ վրաց բիզնեսմենի գործով մեղադրյալը Թուրքիայում ձերբակալվել է։
Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վասիլ Ռոինիշվիլիի կինը՝ Դիանա Ցինդելիանին, աշխատել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունում։
Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի ընթացքում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությանը, ըստ որի` պարտադիր հիմնական կրթության մակարդակը մեկ տարով կբարձրացվի մինչև 10-րդ դասարանը ներառյալ։
Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության իշխանությունները վերադարձրել են դե ֆակտո սահմանը հատած Վրաստանի քաղաքացուն։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տնտեսական քաղաքականության և բարեփոխումների դե ֆակտո կոմիտեն աջակցել է Աբխազիայի արևելքում բնակարանների մասին օրենքի նախագծին, որի քննարկումն ընթանում էր փաստաթղթի հակառակորդների զանգվածային գործողությունների ֆոնին։
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն նշել է, որ նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի հետ բանակցություններ չեն ընթանում միավորման շուրջ։
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով հանդես կգան «Լելո»-ն, «Անա Դոլիձեն՝ հանուն ժողովրդի»-ն և «Ազատության հրապարակ»-ը։
Վրաստանում մեկնարկել է հեպատիտ B-ի դեմ պայքարի պետական ծրագիրը:
Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պարտականությունն այսուհետ կկատարի չեխ դիվանագետ Մագդալենա Գրոնոն։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդմամբ՝ AIR CHINA-ն դիտարկում է ընթացիկ տարվա սեպտեմբերից շաբաթական 3 անգամ Թբիլիսի և Ուրումչի քաղաքների միջև թռիչքների իրականացումը, և ավիաընկերության հետ խորհրդակցություններն ակտիվորեն ընթանում են թռիչքներն սկսելու նպատակով։
Վրաստանյան 121 հասարակական կազմակերպությունները (ՀԿ) «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ (ՍԴ) դատական հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան։
ԱՄՆ դատախազության տվյալներով՝ ձերբակալվել է Արևելյան Եվրոպայում ստեղծված նեոնացիստական ծայրահեղական խմբավորման առաջնորդը, որը ծրագրել էր սպանել հրեա երեխաների։
Հուլիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Թաիլանդ այցելել առանց մուտքի արտոնագրի՝ վիզայի։