Կոբախիձեն մասնակցել է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի բացման լիագումար նիստին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի բացման լիագումար նիստին։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարությունը։

Ըստ հաղորդագրության` նիստն ընթանում է Բլենհայմյան պալատում։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի բացման լիագումար նիստին, որն ընթանում է Բլենհայմյան պալատում։

Գագաթնաժողովը բացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։

Լիագումար նիստի մասնակիցների առջև ելույթ են ունեցել նաև Ուկրաինայի նախագահը, Շվեյցարիայի նախագահը և Դանիայի վարչապետը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշված է, որ Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի բացումից առաջ մասնակից առաջնորդները համատեղ լուսանկարվել են։