Վրաստանի նորընտիր գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին հայտնել է, որ վրաց բիզնեսմենի գործով մեղադրյալը Թուրքիայում ձերբակալվել է։
«Դատախազի միջնորդության հիման վրա Թուրքիայի Հանրապետությունում ձերբակալվել է բիզնեսմեն Բեսիկ Խարձիանիին խմբակային սպանության համար մեղադրվող անձանցից մեկը, որը հանցագործության անմիջական կատարողն էր։ Այժմ արտահանձնման ընթացակարգեր են իրականացվում մեղադրյալին Վրաստան տեղափոխելու համար։ Հուսով եմ, այդ ընթացակարգերը շուտով կավարտվեն, և դատապարտյալը ժամանակին կկանգնի վրացական դատարանի առջև», — ասել է Գաբիտաշվիլին։
Հիշեցնենք` գործարար Բեսիկ Խարձիանին սպանվել է 2015 թվականի մարտի 28-ին Թբիլիսիում՝ իր շքամուտքում։ Գործարարի սպանության գործը գլխավոր դատախազությունը բացված է հայտարարել 2016 թվականի հունվարին։ Խարձիանիի սպանության համար մեղադրվում են 1985 թ․ ծնված Ուկրաինայի քաղաքացի Ֆ. Գ.-ն և 1973 թ․ ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Օ․Դ.-ն, որոնք հետախուզվում են Վրաստանի տարածքը լքելու պատճառով։
Նշենք, որ գործարարը սպանվելուց առաջ` 2011 թվականի փետրվարին, ձերբակալվել էր թմրահանցագործությունների մեղադրանքով և կալանքից ազատվել էր 2012 թվականի դեկտեմբերին։
Գործարար Բեսիկ Խարձիանիի դիտավորյալ սպանության գործով մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել սպանության համար, մյուսին՝ սպանությանն օժանդակելու։ Դատարանը երկուսին էլ հեռակա կարգով 19 տարվա ազատազրկման է դատապարտել: