Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պարտականությունն այսուհետ կկատարի չեխ դիվանագետ Մագդալենա Գրոնոն։ Նոր նշանակումը պաշտոնապես կհաստատի Եվրամիության խորհուրդը:
Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հավանություն է տվել չեխ Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակմանը։
Հիշեցնենք, որ Մագդալենա Գրոնոն կփոխարինի էստոնացի Տոյվո Կլաարին։