Հուլիսի 18֊ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում։ Այս տեղեկությունը հաղորդել են վարչապետի աշխատակազմից։
Վուդսթոք քաղաքի Բլենհայմյան պալատում ՄԹ վարչապետը կընդունի ավելի քան 50 երկրների վարչապետների։
Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում քննարկվելիք հիմնական հարցերն են Ուկրաինայի ընթացիկ իրադարձություններն ու անօրինական միգրացիան։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ։
Եվրոպական քաղաքական միության չորրորդ գագաթնաժողովին Վրաստանից մասնակիցների կազմում են նաև արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Նշենք նաև, որ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 7-ին և 8-ին` Հունգարիայում։