Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Ղարաբաղյան դեպքերը (լրացվող)

fcaef6715da2139be6bd9cca15aa620e«Interpressnews»   լրատվականը`  «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային տարածքում իրավիճակը մնում է լարված»  վերնագրով հոդվածում  մեջբերել է  Ադրբեջանի իշխանությունների  հայտարարությունը՝  «միակողմանի» զինադադարի  վերաբերյալ:  Շարունակելով`  հեղինակը մեջբերում է Իլհամ Ալիեւի խոսքերը, թե`  «Հայաստանը չի ցանկանում լուծել Ղարաբաղյան  հակամարտությունը , չնայած նրան,  որ Բաքուն չի խախտել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը»:

Այնուհետև  նույն  լրատվականը ներկայացրել է Հայաստանի կողմից արված պաշտոնական հայտարարությունները:  Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  արձագանքելով  Ալիեւի հայտարարարությանը, այն «տեղեկատվական ծուղակ» է որակել:

Ինտերպրեսնյուսն ավելացնում է, որ երկուշաբթի առավոտյան ԼՂ-ի զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական  եւս 3 տանկ: Հոդվածի հեղինակի փոնցմամբ  ադրբեջանական կողմը  խոսում է 12, իսկ հայկականը՝ 18 զոհի մասին:  «Interpressnews» -ը  փոխանցում է նաեւ վրաց  քաղաքական գործիչների, փորձագետների, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների առաջնորդների`  թեմայի շուրջ արված  հայտարարությունները:

скачанные файлы (1)Վրացական հայտնի  «Ռուսթավի 2»   հեռուստաընկերությունը  ապրիլի 4-ի    լրատվական   թողարկման  ընթացքում ներկայացրել է ղարաբաղա –ադրբեջանական սահմանին լարված իրադարձությունների մասին նոր ռեպորտաժ:  Այն  անդրադառանում  է   ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարությանը,  որում ասվում է, որ  վերջին 3 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է  33 մարդ, նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ: Իսկ վիրավորվածների թիվն  անցնում է  200-ի սահմանը:

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի խախտման մեջ  շարունակում են միմյանց մեղադրել. «Ադրբեջանական  կողմը նշում է որ վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել է 3 զինվոր, իսկ հայկական կողմի պնդմամբ` Ադրբեջանի  կորուստներն  անհամամետ մեծ են» :

Ռուսթավի 2-ի համաձայն`  հայկական կողմից ադրբեջանական տարածք ուղարկված  անօդաչու սարքը   ոչնչացվել է: Հեռուստաալիքն   անդրադարձել է նաև  Հայաստանում ու  Ադրբեջանում աշխատող`   իրենց թղթակիցների  պատրաստած ռեպորտաժներին: Դրանցում երկու  երկրների սահամանամերձ գյուղերի բնակիչներն էլ   պնդում են,  որ չեն հեռանալու իրենց  բնակավայրերից :

3713888Միեւնույն ժամանակ`  վրացական «marshalpress.ge» -նանդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նշում է` «Ադրբեջանական բանակը ԼՂ-ում  ոչնչացրել է  Հայաստանի ռազմական շտաբը: Սպանվել են Հայաստանի բանակի գեներալներ, գնդապետներ եւ սպաներ»:  Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը`   Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օպերացիայի մասին տեսանյութը խոստացել է հրապարակել:

«Գրուզիա Օնլայնը»  գրում  է, որ ադրբեջանցի երիտասարդների մի խումբ Թբիլիսիում ակցիա է կազմակերպել` ի աջակցություն  Ադրբեջանի:

Հոդվածագիրը,   հղում անելով «Report»  լրատվականին, գրում  է. «Ակցիայի ընթացքում հնչել են այնպիսի կարգախոսեր ինչպիսիք են «Ղարաբաղը մերն է»,«հայրենիքը միասնական է» եւ այլն: Ադրբեջանցի երիտասարդները երգել են նաև իրենց երկրի հիմնը:

скачанные файлы (2)Վրացական «Գրուզիա Օնլայնն» ավելացնում է, որ Թբիլիսիիում Ադրբեջանի դեսպանատան  հումանիտար եւ մշակութային հարցերով կցորդը  շնորհակալություն է հայտնել ակցիայի մասնակիցներին:

Լրատվականը ներկայացնում է նաեւ թեմայի շուրջ այլ նյութեր: Դրանցից մեկում ասվում է, թե   «Վրաստանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի  ՊՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ, այս մասին  Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ասել է Ադրբեջանի իր գործընկերոջ ՝ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում:

Գրուզիա Օնլայնի մեկ այլ հոդվածագիր,   հղվելով հայկական «new.am»-ին, գրում է, որ Հայաստանը ԼՂ է տեղափոխել  «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրներ և «Սմերչ» տեսակի համազարկային կրակի հրթիռային համակարգեր։

Գրուզիա օնլայնը,  ԼՂ-ն անվանելով օկուպացված տարածաշրջան, նշում է որ Հայաստանը Ղարաբաղ է տեղափոխել հրթիռա–հետանային բրիգադ և ռազմական ավիացիա։

 

Թողնել պատասխան