Հուլիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում Վրաստանում և Մոլդովայում կայանալիք ընտրությունների հարցով ամերիկյան քաղաքականության վերաբերյալ լսումներ կանցկացվեն։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը։
Լսումները կսկսվեն երեքշաբթի օրը՝ Թբիլիսիի ժամանակով, ժամը 22:00-ին։
Լսումների ընթացքում բանախոսները կլինեն՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեկը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Քրիստափոր Սմիթը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ադմինիստրատորի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։
Ըստ հայտարարության՝ բանախոսների թիվը կարող է ավելանալ։