2019-2024 թվականներին Վրաստանի նախարարություններից և այլ պետական կառույցներից ստացված ԵՄ ֆինանսավորումը կազմել է 517 միլիոն եվրո, մինչդեռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հատկացված գումարը կազմել է 46,1 միլիոն եվրո։ Այս տվյալները նշված են Եվրահանձնաժողովի վերջին վերլուծությունում։
«Եվրոպական միության 46,1 միլիոն եվրոյի ֆինանսավորումը ներառում է 47 ծրագիր, որոնք իրականացրել են Վրաստանի տարբեր ոլորտներում աշխատող ավելի քան 170 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում` մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն, ժողովրդավարական ներգրավվածություն և անկախ լրատվամիջոցներ, բիզնեսի զարգացում և մասնագիտական կրթություն, իրավական և դատական համակարգ և այլն», — նշված է վերլուծության մեջ։
Վրաստանում ԵՄ օգնության 10 խոշորագույն շահառուների թվում են (2019-2024 թթ.) հետևյալ պետական հաստատությունները.
- 101,40 մլն եվրո՝ ֆինանսների նախարարություն,
- 62,75 մլն եվրո՝ պաշտպանության նախարարություն,
- 57 մլն եվրո՝ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն,
- 5 մլն եվրո՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն,
- 25,07 մլն եվրո՝ օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների նախարարություն, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն,
- 19 միլիոն եվրո՝ միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողով,
- 12,85 մլն եվրո՝ կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն,
- 10,5 մլն եվրո՝ ներքին գործերի նախարարություն,
- 4 միլիոն եվրո՝ կառավարության վարչակազմ։