ԵՄ-ի անդամ 13 երկրներ Եվրոպական դատախազություն ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, հաղորդում է Բալթյան երկրների առաջատար Delfi․it լրատվականը:
Եվրոպական դատախազությանը կվստահվի այն հացագործությունների քննությունը, որոնք վնաս են հասցրել ԵՄ-ի ֆինանսական վիճակին, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գողությունը, փողերի լվացումը, կամ խարդախությունը:
Նոր ինստիտուտի ստեղծման գաղափարին հավանություն են տվել Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Բուլղարիայի, Չեխիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի Արդարադատություն նախարարները: Քննադատաբար են տրամադրված Լեհաստանի և Հունգարիայի կառավարությունները, նաև Շվեդիան: Նրանք պատճառաբանում են, որ ԵՄ-ի դատախազությունը կարող է վերացնել պետական իրավապահ մարմինների անկախությունը և ԵՄ-ին չափից շատ իրավասություններ տալ: Լատվիան և Էստոնիան ձեռնպահ են մնացել: