Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես խորապես անհանգստացած եմ բռնությունից, որը քիչ էր մնում խլեր նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կյանքը։
Քաղաքականության մեջ բռնության համար տեղ չպետք է լինի, և ես հուսով եմ, որ այս սարսափելի միջադեպը շրջադարձային կլինի բոլոր պարկեշտ մարդկանց համար՝ դատապարտելու արմատական և ծայրահեղական բռնությունը։
Մաղթում եմ նախագահ Թրամփին շուտափույթ և լիարժեք ապաքինում, մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են։ Մենք կանգնած ենք ամերիկացի ժողովրդի կողքին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպի մասին հայտարարության մեջ նշել է` ուրախ է, որ Թրամփն արդեն լավ և ապահով է զգում իրեն։