«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը՝ «Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության» (USAID) կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների մոնիտորինգ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում» ծրագրի շրջանակներում, հայտարարել է մրցույթ՝ 2024 թվականի խորհրդարանական մարմինների ընտրություններում դիտորդների թափուր աշխատատեղերի համար։
Կազմակերպությունը կդիտարկի ընտրությունները Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Մցխեթա-Մթիանեթիում:
Դիտորդի պարտականությունները
- Կազմակերպության հովանու ներքո դիտարկել ընտրատեղամասում քվեարկության օրը տեղի ունեցող իրադարձությունները,
- Ապահովել ընտրությունների ընթացակարգերի արդյունավետ մոնիտորինգ,
- Ընտրատեղամասում թերություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն տրամադրել PMMG կենտրոնական գրասենյակին
- Ընտրատեղամասում ընթացակարգային թերություններ հայտնաբերելու դեպքում արդյունավետ արձագանքել և բողոք պատրաստել։
Որակավորման պահանջները
- Բակալավրի աստիճան կամ առնվազն երրորդ կուրսի ուսանող,
- Նախապատվությունը կտրվի ընտրական ոլորտում փորձ ունեցող թեկնածուներին,
- Ընտրական օրենսդրության տարրական իմացություն (ցանկալի է),
- Ռուսաց լեզվի առնվազն B1 մակարդակի իմացություն (հայերենի, ադրբեջաներենի և/կամ թուրքերենի իմացությունն առավելություն կդիտվի),
- պատասխանատվության բարձր զգացում,
- Ֆորսմաժորային ռեժիմում աշխատելու ունակություն,
- Անհրաժեշտ պայման՝ ունենալ Android և/կամ IOS-ով աշխատող սմարթֆոն։
Մանրամասների և դիմելու համար անցեք հղումով․ https://jobs.ge/ge/?view=jobs&id=563257&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2QlnSltlC5MGb2yjm3AhtXy3FclV7pmHpmQlBZ4xzGo8BKQxPGm-Jhkxo_aem_TQeJKnI8YMvcR40soWdrng։