Ողբերգական է, որ ժամանակակից աշխարհում ցանկապատներն են կիսում երկիրը. Վեիոնիս

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեիոնիսը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այցելել է Վրասատանի կողմից չվերահսկվող տարածքների սահմանային գյուղեր, զրուցել գյուղաբնակների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Տեղեկացնում է«frontnews.ge»-ն:

«Բաժանարար գծի մոտ առաջին անգամ եմ գտնվում։ Շատ ողբերգական է, որ ժամանակակից աշխարհում ցանկապատներն են կիսում երկիրը: Լատվիան երբեք չի ընդունի Ռուսաստանի նման վարքագիծը: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Լատվիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,֊նշել է Լատվիայի նախագահը:

Ռայմոնդս Վեիոնիսը նախագահի կարգավիճակում առաջին անգամ է այցելել Վրաստան: Երկու օր առաջ ժամանած նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Վրաստանում:

 

Թողնել պատասխան