Վրաստանը և Բուլղարիան պայմանավորվել են վերականգնել Սև ծովով երկաթուղային/լաստանավային բեռնափոխադրումները։ Այս տեղեկությունը հաղորդել է Վրաստանի երկաթուղու (GZD) մամուլի ծառայությունը։
Այսօր Թբիլիսիում Պետական երկաթուղու ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել լաստանավային ծառայության վերականգնման մասին Բուլղարական երկաթուղու (BDZ) և բուլղարական ծովային P.N.A ընկերության ներկայացուցիչների հետ:
«Կողմերը պայմանավորվել են փոխադարձ համագործակցության բոլոր պայմանների շուրջ՝ բեռնափոխադրումների բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Վրաստանի և Բուլղարիայի միջև լաստանավային և երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է վերջին երկու տարում։ Կողմերը դրա վերսկսման հնարավորությունը սկսել են քննարկել մեկ տարի առաջ։
Ինչպես նշված է Պետական երկաթուղու հաղորդագրության մեջ, երկրների միջև երկաթուղային լաստանավային անցումը, մի կողմից, կապահովի լրացուցիչ բեռնափոխադրումների հոսքը, մյուս կողմից՝ կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացմանը։