Վրաստանի դատախազական խորհուրդը գլխավոր դատախազի պաշտոնի համար երեք թեկնածու է ընտրել:
Ընտրված թեկնածուներն են Գիորգի Գաբիտաշվիլին, Դարեջան Բուցխրիկիձեն և Վիքտոր Ախալբեդաշվիլին։ Դատախազության խորհուրդը քվեարկությունն անցկացրել է հուլիսի 10-ին:
Այսօր՝ հուլիսի 11-ին, դատախազական խորհրդի նիստում առանձին-առանձին կքվեարկեն գլխավոր դատախազի թեկնածուներին։ Քվեարկությունը գաղտնի է: Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի ավելի շատ ձայն` դատախազական խորհրդի ամբողջական կազմի երկու երրորդից ոչ պակաս։
Հիշեցենք. գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել մայիսի սկզբին Իրակլի Շոթաձեի պաշտոնը լքելուց հետո։