«Օտարերկրյա ազդեցության թափանցիկություն» («գործակալների օրենքը» — հեղ.) օրենքի ընդունումը Վրաստանին հեռացնում է եվրոպական արժեքներից: Այդ մասին Բելգիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Հաջա Լահբիբը գրել է X սոցիալական ցանցում՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո։
Լահբիբն իր վրացի գործընկերոջը կոչ է արել պահպանել հավատարմությունը բարեփոխումներին։
«Վրացիներն իրենց ապագան տեսնում են Եվրամիությունում, սակայն արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունումը երկիրը հեռացնում է եվրոպական արժեքներից։ Ես Իլիա Դարչիաշվիլիին կոչ եմ արել վերանայել այս խնդիրը և պահպանել հավատարմությունը բարեփոխումներին»,- գրել է Լահբիբը:
Նշենք, որ Դարչիաշվիլին Լահբիբին հանդիպել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում
Վրաստաննի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Դարչիաշվիլին խոսել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման ընթացող գործընթացների և առկա մարտահրավերների մասին։