Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 14-ը սպասվում է տեղումնառատ եղանակ։
Թբիլիսիում եղանակը հիմնականում կդիտվի առանց տեղումների։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +35, +37 աստիճան։
Արևմտյան Վրաստանում հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան: