2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը հայտնաբերվել է ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների նորմերը չպահպանելու 6189 դեպք, տեղեկացրել է Վրաստանի բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը:
Դեպարտամենտի տվյալներով՝ ամենաշատ խախտումները՝ 2946, գրանցվել են Թբիլիսիում, 1242՝ Քութայիսիում, 1051՝ Բաթումիում, 950՝ Ռուսթավիում։ Դեպարտամենտի աշխատակիցների կողմից տուգանված 6189 իրավախախտներից 5405-ը ֆիզիկական անձինք են, իսկ 784-ը՝ իրավաբանական։
3837 տույժի անդորրագիր կազմվել է թեթև մեքենաների վարորդների համար, երթուղայինների վարորդների համար՝ 2086, բեռնատարների վարորդների համար՝ 259, ավտոբուսների վարորդների համար՝ 7։
Նշենք նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների արտանետման մասին օրենսդրությամբ սահմանված նորմը չպահպանելու համար ֆիզիկական անձի դեպքում տուգանքի չափը առաջին անգամ կազմում է 100 լարի, երկրորդ անգամ՝ 300, իսկ երրորդ անգամ՝ 600 լարի։ Իրավաբանական անձի դեպքում տուգանքը, համապատասխանաբար, կազմում է 500, 1500 և 3000 լարի: Եթե տուգանքը վճարվում է 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կրճատվում է 20 տոկոսով։