Կոնգրեսը MEGOBARI Act-ը քվեարկության կդնի մինչև ամսվա վերջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում նախաձեռնված MEGOBARI Act-ը, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ՝ «ռուսական օրենքի» հաստատման պատճառով, քվեարկության կդրվի մինչև ամսվա վերջ։

Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Foreign Press USA-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, որը Վաշինգտոնում աշխատում է Հարավային Կովկասի հարցերով:

Ռաուֆօղլուն գրել է, որ փաստաթուղթը կքննարկվի հուլիսի 10-ին կայանալիք համաժողովում, իսկ բանավեճն ու քվեարկությունը նախատեսված են մինչև հուլիսի վերջ։

MEGOBARI Act-ի համաձայն, մի կողմից, պետք է պատասխան տան այն անձինք, ովքեր «պատասխանատու են Վրաստանում ռուսական ոճի օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման կամ կիրարկման համար»։ Մյուս կողմից, MEGOBARI Act-ը նախատեսում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների բարելավում, Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացում, եթե իշխող «Վրացական երազանքը» հրաժարվի «գործակալների օրենքից»: Վերջինս ուղղված է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը և պատժամիջոցներ է նախատեսում դրանց խախտման համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով կոնգրեսական Ջո Ուիլսոնի Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների հղած նամակին, այս համատեքստում ամերիկացի քաղաքական գործչի մշակած MEGOBARI Act-ը «ցինիկ» է որակել: