2025 թվականի հունվարին նախատեսվում է ավարտել ճանապարհի և թունելի շինարարությունը, որը Թբիլիսիի Բագեբիի նոր կամրջից եկող մեքենաներին Շավիշվիլի փողոցով ուղղակիորեն կկապի Քավթարաձե փողոցին։
«Առաջին հատվածում թունել է կառուցվելու, որը կանցնի Շավիշվիլի փողոցով և կմիանա Քավթարաձեի փողոցին»,- նոր նախագծի շինարարության մեկնարկին ծանոթանալիս ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն թունելի մուտքի և ելքի թեքահարթակներ և մայթեր։ Թունելում ապահովված կլինի տրանսպորտային միջոցների երկկողմանի երթևեկություն: Ծրագիրը կարժենա մոտավորապես 12 մլն լարի։
Հիշենցենք. 2024 թվականի մայիսի 30-ին բացվել է Բագեբի թաղամասը Սաբուրթալո թաղամասին կապող կամուրջը: