ԱԳ նախարարը մեկնել է Վաշինգտոն

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարը հուլիսի 9-11-ը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին, իսկ հուլիսի 10-ին կմասնակցի ԱԳ գործընկեր երկրների ձևաչափով նախատեսված նախարարների հանդիպմանը:

Դարչիաշվիլին կմասնակցի նաև գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված այլ միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ կունենա։