TV24-ի տնօրենը լքել է պաշտոնը

Վրաստանյան նորաստեղծ TV24 հեռուստաալիքի տնօրեն և գլխավոր լրատվական ծրագրի համահաղորդավար Նանա Լեժավան լքել է պաշտոնը։ Այս մասին տեղեկությունը radiotavisupleba-ին հաստատել է լրատվական ծրագրի ղեկավար Իմեդա Դարսալիան։

«Որոշումը չի վերաբերում խմբագրական քաղաքականությանը։ Նա որոշում է կայացրել ոչ մի կերպ չմնալ ալիքում»,- ասել է Դարսալիան։

Դարսալիան հաստատել է, որ Լեժավան որոշումը կայացրել է ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն հերքել է, թե TV24-ի աշխատակիցները աշխատավարձերի վճարման խնդիր են ունեցել:

Նշենք, որ TV24-ը փորձնական հեռարձակումը սկսել է հունիսի 10-ից։ Հեռուստաալիքը հիմնադրել է «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր, միլիոնատեր գործարար Շոթա Շալելաշվիլիի ընտանիքը։ Շալելաշվիլին և Լեժավան դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

TV24-ը մինչ այժմ եթերում միայն լրատվական հաղորդումներ են և մեկ քաղաքական թոք շոու։