Երեկվա օրը համառոտ. հուլիսի 5

Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարներ Իլիա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին հուլիսի 3-ի հայտարարությունների վերաբերյալ:

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն այլևս չի հրապարակի հայտարարագրերը սխալ լրացած և իրենց ունեցվածքը թաքցրած պետական ծառայողների ցուցակը։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն հունիսի 4-ին ավարտել է մայիսի 14-ին «գործակալների  մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված անչափահաս Գիորգի Մելիքիշվիլիի գործի լսումը։

2021 թվականի հուլիսյան դեպքերից երեք տարի է անցել, մեղավորները, սակայն, դեռ չեն պատժվել։

Վրաստանի նախագահի վարչակազմն ավարտել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամության դիմումների ընդունումը։ Խորհրդի մեկ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվել է հինգ հայտ։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տարածում է թիմի ավագ Գուրամ Կաշիայի հայտարարությունը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և «Քարթու» հիմնադրամին՝ ֆուտբոլին աջակցելու համար։