Վրաստանի Բաթումի քաղաքում ծովային պարաշյուտի ընկնելու հետևանքով մեկ զբոսաշրջիկ մահացնել, ևս մեկը վիրավորվել է:
Պատահարը տեղի է ունեցել հուլիսի 4-ին, ժամը 20:00-ի սահմաններում, երբ Սև ծովի Բաթումիի ափին ուժեղ քամի է փչել:
Բաթումիի բուլվարի լողափ կանչված բրիգադը պարաշյուտից ընկնելու հետևանքով տեղում մահացած է հայտնաբերել կին զբոսաշրջիկին, իսկ տղամարդը տեղափոխվել է Բաթումիի հանրապետական հիվանդանոց։ Կլինիկայից հայտնել են, որ տղամարդու վիճակը բավարար է, նա հետազոտվում է։