Միավորված ազգերի կազմակերպության Ուկրաինայի պատվիրարկությունն անվտանգության խորհրդի փակ նիստում օրակարգ է մտցրել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում վերջին շրջանում զարգացած իրադարձությունները:
Ամերիկայի ձայնի վրացական ծառայության տեղեկատվության համաձայն՝ անվտանգության խորհրդի նիստում բարձրացվել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի սահմանը Ռուսաստանի կողմից փակելու, Աբխազիայի զինված ուժերը Ռուսաստանի զինված ուժերին միավորելու հարցերը, ինչպես նաև Ցխինվալիի շրջանում նախատեսված հանրաքվեն, որն, ի դեպ, Վրաստանի կողմից չի ճանաչվել:
«Ուկրաինայի անվտանգության խորհրդի անդամ լինելու շրջանում և դրանից հետո նույնպես չի հաջողվի մոռացության մատնել այդ հարցը»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Վոլոդիմիր Ելչենկոն։