Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:
Հիշեցնենք, որ Միրզոյանն արդեն հանդիպել է վրացի գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին:
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ Միրզոյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Կքննարկվեն երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Վրաստանի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագրով սահմանված համագործակցության ուղղությունները։ Զրույցը կվերաբերի նաև տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացներին։