Ազգային հավաքականի ֆուտբոլիստները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ հանդիպելու երկրպագուներին։
Ֆուտբոլիստները բաց ավտոբուսով Ճավճավաձեի պողոտայից անցել են Ռուսթավելիի պողոտայով։ Երթի ավարտին նրանք կհասնեն Ազատության հրապարակում հավաքված երկրպագուներին։
Երկրպագուների մի մասը ազգային հավաքականի անդամներին ողջունում է երգերով ու բացականչություններով: Նրանցից ոմանք ծածանում են Վրաստանի դրոշներ, իսկ ոմանք ֆուտբոլի հավաքականի շապիկներ։