Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ հուլիսի 2-ին, կպարգևատրի ազգային հավաքականի անդամներին և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, տեղեկացրել են նախագահից աշխատակազմից:
Հայտարարության մեջ նշված է, որ պետական մրցանակ կտրվի բոլոր առաջադրված անձանց։
«Նախագահը պատվո շքանշաններ և մեդալներ կհանձնի բոլոր այն անձանց, ովքեր առաջադրվել են մարզական պատմական նվաճման՝ 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ հասնելու, վրացական ֆուտբոլը լիովին նոր մակարդակի բարձրացնելու և դրա առաջխաղացման գործում հատուկ անձնական ներդրման համար»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից:
Ի դեպ, Վրաստանի հավաքականի անդամներին վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Պատվո շքանշանով են պարգևատրել այն բանից հետո, երբ ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության մասնակցության հնարավորություն: