Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին չարտերային չվերթով Վրաստան բերած ինքնաթիռը։ Օդանավակայանում նրանց դիմավորել են երկրպագուները։
Վրաստանի հավաքականը հունիսի 30-ին դուրս մնաց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից՝ 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականին պարտվելուց հետո (1:4): Սակայն Վրաստանի ազգային հավաքականը պատմական արդյունք ցույց տվեց, քանի որ առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և հայտնվեց 16 լավագույն թիմերի շարքում։
Առաջին խաղում Վրաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Թուրքիային։ Չեխիայի հետ երկրորդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Երրորդ խաղում Վրաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց առաջնության ուժեղագույն թիմերից մեկին՝ Պորտուգալիայի հավաքականին։