Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանն զգուշացնում է եղանակի սպասվող վատթարացման մասին։
Հուլիսի 1-ի ավարտից սկսած երկու օր շարունակ Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ՝ կայծակի ուղեկցությամբ, տեղ-տեղ տեղումները կլինեն ուժգին, հնարավոր են կարկուտ և քամու ուժգնացում։
Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։